ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թե ինչ եղավ հետո, երբ…

Թե ինչ եղավ հետո, երբ…
03.06.2023 | 14:05

Թե ի՛նչ եղավ Նիկոլի հոգևոր հոր, Իսրայելի «Նիկոլի» հետ, «խաղաղության կուրսի» արդյունքում։

Ի դեպ, Իսրայելում էլ, մի մասը նրան հերոս էր համարում, մյուս մասը` դավաճան:

1992 թվականին Իցհակ Ռաբինը երկրորդ անգամ ընտրվեց Իսրայելի վարչապետ։

1993 թվականին ստորագրեց «Օսլոյի պայմանագիրը» Յասեր Արաֆաթի հետ, ինչի համար ստացավ (Յասեր Արաֆաթի և Շիմոն Պերեսի հետ մեկտեղ) Խաղաղության Նոբելյան մրցանակ։

1993 թվականի սեպտեմբերի 9-ին պայմանագրի ստորագրման նախօրյակին Ռաբինը Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդից՝ Յասեր Արաֆաթից, նամակ ստացավ, որում վերջինս հրաժարվում էր բռնությունից և պաշտոնապես հայտարարում էր իր կազմակերպության կողմից Իսրայելի ճանաչման մասին։

Նույն օրը Ռաբինը Արաֆաթին պատասխան-նամակ ուղարկեց, որտեղ պաշտոնապես հայտարարում էր Իսրայելի կողմից Պաղեստինի ազատագրման կազմակերպության ճանաչման մասին։

Այդ պայմանագրերի արդյունքում ստեղծվեց Պաղեստինյան ինքնավարությունը, որին փոխանցվեց Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի վրա մասնակի վերահսկողությունը։ Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ համաձայնագիրը բերեցին իսրայելական հասարակության մեջ Ռաբինի իմիջի երկատման, ոմանք նրան հերոս են համարում խաղաղության ձգտելու համար, մյուսները՝ դավաճան, պաղեստինցիներին հող տալու համար, որոնք նրանց կարծիքով, պատկանում են Իսրայելին։

Շատ իսրայելցիներ մեղադրում են Ռաբինին, որ նրա կողմից Օսլոյում ստորագրված պայմանագրի պատճառով հազարավոր հրաներ են զոհվել։

1994 թվականի հոկտեմբերի 26-ին Իցհակ Ռաբինն ստորագրեց Հորդանանի հետ հաշտության պայմանագիրը։

1995 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Թել Ավիվում՝ Իսրայելի Թագավորների հրապարակում, հօգուտ «Օսլոյի» գործընթացի բազմահազարանոց ցույցին ելույթ ունենալուց հետո Ռաբինը մոտենում է իր մեքենային, նրա վրա 3 անգամ կրակեցին։

40 րոպե անց նա մահացավ հիվանդանոցում։ Մարդասպանն Իգալ Ամիրն էր՝ հավատացյալ ուսանող, ով իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3280

Մեկնաբանություններ